ԱՄՆ-ում սովորող մի խումբ հայ ուսանողներ բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը
ԱՄՆ-ում սովորող մի խումբ ուսանողներ բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ :
8 Պատճառ ինչու ենք մենք ուզում վերադառնալ Հայաստան և ինչու հենց հիմա.
Մենք բոլորս ապրում ենք ԱՄՆում՝ աշխարհի ամենաթանկ բուժօգնություն ունեցող երկրում:Մեզնից շատերը չեն կարող թույլ տալ պատշաճ ապահովագրություն,որը թույլ կտա հարկավոր բուժօգնություն ձեռք բերել
ԱՄՆ 3 օր առաջ դարձավ աշխարում Covid-19 ամենաշատ գրանցված դեպքեր ունեցող երկիրը
Շատերիս համալսարանները փակվելու մասին հայտարարեցին 3-4 օր առաջ, հետևաբար մենք չգիտեինք ինչպես վարվել
Շատերիս համալսարանները աստիճանաբար մեզ զրկում եմ սնուցարար ուտեստներից, ուտելիք ձեռք բերելու տարբերակներից և ստիպում են սնունդի պակաս ունեցող մթերային խանութներից պատվերներով ապրել՝ երբ շատերը կա՛մ չեն մատակարարում, կա՛մ սնունդ չունեն մատակարարելու
Համալսարանները ստիպում են մեզ հասարակական ճաշարաններում սնվել, որտեղ բոլորս վարակի մեծ վտանգի տակ ենք
Համալսարանում մնացած բոլոր ուսանողներին տեղափոխում են մեկ ընդհանուր հանրակացարան, հաշվի չառնելով ուսանողների նախնական առողջական դրությունը, ստիպելով բոլորին օգտվել նույն հասարակական պետքարաններից և սանհանգույցներից՝ կրկին մեծացնելով վարակի վտանգը
Շատերիս եկամուտը և ֆինանսական օգնությունը կախված էր մեր՝ կապուսում կատարված աշխատանքից: Քանի որ աշխատատեղերը փակվել են՝ չունենք մեզ ապահովելու դրամական միջոցներ
Այս մտահոգ իրավիճակը մեզ վրա ունի նաև լուրջ հոգեբանական ազդեցություններ: Լինելով հեռու ընտանիքից և հարազատներից, անդադար անհանգստությունների և սթրեսի մեջ գտնվելով միմյանց առողջության և ապահովության մասին, նաև մեր ընտանիքներին ենք պահում անդադար լարվածության մեջ: Այս ուժեղ սթրեսային իրավիճակը ազդում է նաև մեր ֆիզիկական առողջության վրա՝ կրկին թուլացնելով իմուն համակարգը և այն դարցնելով է՜լ ավելի խոցելի թագավարակին:
Մենք հասկանում ենք որ բարդ և կրիզիսային իրավիճակում են գտնվում բոլորը, և որ կան մարդիկ ով շատ ավելի կրիտիկական իրավիճակում են գտնվում: Մենք չենք ուզում ֆինանսական նեղություն պատճառել մեր երկրին, հասկանալով որ կան ավելի շտապ ծախսեր: Հետևաբար մենք պատրաստենք կրել ճանապարհորդելու բոլոր ծախսերը և կառավարությունից խնդրում և ակնկալում ենք միմիայն դիպլոմատական և կազմակերպչական աջակցություն: Նաև հասկանում ենք ռիսկերը մեզ հետ վիրուսը Հայաստան բերելու և պատրաստ ենք ինքնամեկուսացվել սահմանված 14 օր ժամկետով մինչև անվտանգ կլինենք՝ մեր ընտանիքներին միանալու։
հեղինակներ`
Tatev Gevorkyan
Eliza Melkonyan
Seda Bagiryan
Նամակի հեղինակներից մեկը նաեւ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ նամակին ի պատասխան, Հայաստանի դեսպանատունն իրենց տարբերակ է տվել Մինսկով ամսի 4-ին վերադառնալ Հայաստան: Տվյալ պահին այս տարբերակը հնարավոր և նպատակահարմար է միային 6-ի համար:
«Կա վախ ռեյսերի չեղարակման դեպքում օդանավակայաններում անորոշ ժամանակով մնալուց: Որոշներս՝ մասամբ ես, ում տվյալ պահի իրադրությունը առավել անբարենպաստ է, համաձայն ենք այդ ռիսկին դիմելու: Դեսպանատան ներկայացուցիչները վստահեցրին որ բոլոր կետերում ունեն Հայաստանի դեսպանատսն ներկայացուցիչներ, ովքեր կկարողանան մեզ օգնել,եթե հարկավոր լինի: Կոնկրետ ինձ և իմ համալսարանի ուսանողների հետ հյուպատոսը գտնվում է մշտական կապի մեջ՝ ինչի համար շնորհակալ ենք:
Տոմսեր գնողներս գիտակցում ենք իրավիճակի լրջությունը եվ նույնիսկ վստահ չլինելով արդյոք կհաջողվի հասնել Հայաստան, արդեն պայմանավորվածություններ ունենք մեզ 14 օրով ինքնամեկուսացնելու նպատակով: հավաստի եղեք, որ ո՜չ մեր երկրի ժողովրդին և հատկապես մեր ընտանիքներին վտանգի տակ դնելու միտում չունենք, քանզի հասկանում ենք իրավիճակի ծայրահեղ լրջությունը:
Շնորհակալ եմ բոլորից ով օգնության ձեռք մեկնեց և արձագանքեց»,-գրել է Տաթեւ Գեւորգյանը: