Հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է
Հայազգի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը Կոմունարկայի ինֆեկցիոն հիվանդանոցում է։ Նրա մոտ կորոնավիրուս է կասկածվում։ Այդ մասին kp.ru-ին հայտնել է Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Ելենա Լյուբչենկոն։
Ինչպես հաղորդվում է, վերջին անգամ Միշիկ Ղազարյանը ինստիտուտ աշխատանքի է գնացել մարտի 16-ին, ինքնազգացողությունը լավ է եղել։
«Մի քանի օր անց նրա ջերմությունը բարձրացել է և ինքնազգացողությունը վատացել։ Այդ ընթացքում նա ինստիտուտի աշխատակիցների հետ չի շփվել»,- ասել է Լյուբչենկոն։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ղազարյանի հետ հոսպիտալացվել է նաև նրա կինը՝ պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը, որն ուրբաթ երեկոյան մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Կորոնավիրուսով վարակման 407, մահվան՝ 3, առողջացման 30 դեպք կա Հայաստանում
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առո...
424 հաստատված դեպք, 30 անձ ապաքինվել է, 3 մարդ մահացել. Հայաստան-COVID-19
Հայաստանում կորոնավիրուսի hաստատված դեպքերի ընդհանուր քանակը 424 է: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...