«Ես կարոտել եմ պապայիս, մնացեք տանը, որ ինքը գա տուն». բժիշկների երեխաների ֆլեշմոբը
«Մասիս բժշկական կենտրոնում» աշխատող բուժաշխատողների երեխաները մարդկանց հորդորում են տանը մնալ։ ԲԿ–ի Facebook սոցիալական ցանցի էջում բուժաշխատողների երեխաների լուսանկարներն են հայտնվել` պաստառներով։ «Մնացեք տանը, որ պապաս գա տուն», «Ես կարոտել եմ պապայիս, մնացեք տանը, որ ինքը գա տուն», «Մնացեք տանը, որ մամաս շուտ տուն գա» պաստառներով երեխաները հորդորում են մնալ տանն ու պահել արտակարգ դրության ռեժիմը։ «Մեր փոքրիկների խնդրանքը մեծ չէ, իսկ նրանց կարոտը մեծ է»,–գրված է երեխաների լուսանկարներին կից։
Նշենք, որ այս օրերին մի շարք բժիշկներ օրերով մնում են հիվանդանոցներում, հրաժարվում տուն գնալ և գիշերել, որ հանկարծ տան անդամներին չվարակեն։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Կորոնավիրուսով վարակման 407, մահվան՝ 3, առողջացման 30 դեպք կա Հայաստանում
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առո...
424 հաստատված դեպք, 30 անձ ապաքինվել է, 3 մարդ մահացել. Հայաստան-COVID-19
Հայաստանում կորոնավիրուսի hաստատված դեպքերի ընդհանուր քանակը 424 է: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թարմացում, 30.03.2020, 11:0...