Երևանի կանգառները, աղբամանները, տրանսպորտային միջոցները և այլ հանրային վայրերն ախտահանվում են
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանի կանգառները, աղբամանները և տրանսպորտային միջոցները և այլ հանրային վայրերն ախտահանվում են։
«Քաղաքապետարանը, ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ, ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երևանի կանգառները, աղբամանները և տրանսպորտային միջոցները և այլ հանրային վայրեր: ԵԱՍՄ համայնքային հիմնարկը նաև ջրցան մեքենաներով ախտահանում է փողոցները:
Ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաև հասարակական սեկտորից: Շնորհակալություն հայտնելով համայնքի աջակիցներին՝ այնուհանդերձ, հորդորում ենք բոլորին նման կարգի աջակցության դեպքում անպայման համաձայնեցնել դա քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աշխատանքը համակարգելու և անվտանգության նկատառումներով:
Հատկապես արտակարգ դրության պայմաններում աշխատանքները պետք է համակարգված լինեն»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Կորոնավիրուսով վարակման 407, մահվան՝ 3, առողջացման 30 դեպք կա Հայաստանում
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առո...
424 հաստատված դեպք, 30 անձ ապաքինվել է, 3 մարդ մահացել. Հայաստան-COVID-19
Հայաստանում կորոնավիրուսի hաստատված դեպքերի ընդհանուր քանակը 424 է: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 372 մարդ կա. բուժվածների թիվը 28 է. ԱՆ
Հայաստանում մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակված անձանց ընդհանուր թիվը 372 է, հաստատված դեպքերի ըն...