«Դաժան հարց եմ տալիս, բայց այլ տարբերակ չի մնում». Դ․ Սանասարյանը՝ վարակի տարածումը կանխելու մասին
Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Դաժան հարց եմ տալիս, բայց այլ տարբերակ չի մնում.
«Ի՞նչ զգացողություն կունենաք, եթե իմանաք, որ ձեր անպատասխանատու քայլի արդյունքում մարդ է մահացել։
Արդյոք նորից կանտեսեք բոլոր հորդորներն ու էլի սովորականի պես նոր զոհին «կփնտրեք»։
Եթե ձեզ չեք պատկերացնում այդ դերում, կլինի մի քիչ պատասխանատվություն ցուցաբերեք, ու ինքներդ ձեզ ասեք, որ ո՛չ, դուք չեք կարող ուրիշի մահվան պատճառ դառնալ, չեք կարող այլոց լույսը մարել, չեք կարող ուրիշի երեխուն որբ թողել…
Արդյոք պետք է դա արվի ավտովթարի, այլ դիտավորայլ կամ անզգույշ արարքների արդյունքում, որ մեղքի զգացողությունը մեծ ու անտանելի լինի։ Ուզում եմ հասկանալ տարբերությունը ո՞րն է, երբ դու զգուշացված ես հնարավոր աղետի մասնակիցը դառնալու մասին, բայց շարունակում ես ճակատագրապաշտությամբ փայլել։
Կարող եք վիրավորել ինձ, կարող եք ատել, բայց ես ձեզ սիրելով եմ այս հարցերը տալիս, որ մի քիչ պատասխանատվության զգացողություն արթնանա ու չմասնակցեք վարակի տարածմանը»։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Կորոնավիրուսով վարակման 407, մահվան՝ 3, առողջացման 30 դեպք կա Հայաստանում
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առո...
424 հաստատված դեպք, 30 անձ ապաքինվել է, 3 մարդ մահացել. Հայաստան-COVID-19
Հայաստանում կորոնավիրուսի hաստատված դեպքերի ընդհանուր քանակը 424 է: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թարմացում, 30.03.2020, 11:0...