Կխնդրեմ բոլոր ամուսիններին այս իրավիճակում մեկ-մեկ շրջեն. Փոխոստիկանապետ
Տրամաբանությունը համաճարակի դեմ պայքարն է: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է տրամաբանությունը, որ մարդատար մեքենաներում թույլ չի տրվում երկու հոգուց ավելի գտնվել, իսկ երթուղայիններում ուղեւորները մի քանի անգամ ավելի շատ են եւ ավելի մոտ են նստած իրար, եւ արդյոք դա ավելի չի մեծացնում վարակվելու վտանգը:
«Իհարկե մեծացնում է վարակի տարածման հավանականությունը, դրա համար էլ ես ձեզ զեկուցեցի, որ 48 վարչական ակտ ենք կազմել՝ կապված հանրային տրանսպորտում ավել ուղեւորներ տեղափոխելու հետ»:
Իսկ դիտարկմանը, որ ըստ էության, այդ կարգի համաձայն ամուսինները չեն կարող միասին տաքսի նստել, պետք է առանձին-առանձին տեղաշարժվեն, Մհրյանն արձագանքեց. «Ես կխնդրեմ բոլոր ամուսիններին այս իրավիճակում, հնարավորության դեպքում մեկ-մեկ շրջեն իրենց եւ իրենց բալիկների անվտանգությունն ապահովելու համար»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապկերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հավելեց. «Ոստիկանությունը կիրառում է այն կանոնները, որոնք կան, այս դեպքում մենք չենք մեկնաբանում տրամաբանությունը: Կա կարգ, կա օրենք, ոստիկանությունը պարտավոր է դա ի կատար ածել»:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Կորոնավիրուսով վարակման 407, մահվան՝ 3, առողջացման 30 դեպք կա Հայաստանում
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առո...
424 հաստատված դեպք, 30 անձ ապաքինվել է, 3 մարդ մահացել. Հայաստան-COVID-19
Հայաստանում կորոնավիրուսի hաստատված դեպքերի ընդհանուր քանակը 424 է: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 372 մարդ կա. բուժվածների թիվը 28 է. ԱՆ
Հայաստանում մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակված անձանց ընդհանուր թիվը 372 է, հաստատված դեպքերի ըն...