ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին նոր որոշումներ են պատրաստվում աջակցությունն առավել հասցեական դարձնելու համար. Փաշինյան
Երեկ ուղիղ եթերում հեռախոսազանգերի արդյունքում տնտեսական բլոկի ներկայացուցիչների հետ քննարկում ունեցա: Այս պահին նոր որոշումներ են պատրաստվում աջակցությունն առավել հասցեական դարձնելու համար: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրված տեսանյութում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հեռախոսազանգի միջոցով շփվում էր քաղաքացիների հետ և հետաքրքրվում արտակարգ դրության հետ կապված նրանց սոցիալական խնդիրներով:
Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը հակաճգնաժամային գործողությունների մի շարք որոշումներ է պատրաստում:
«Ես հիմա փնտրում եմ սոցիալական որոշակի շերտերի ներկայացուցիչների, մեր գործողություններն ավելի հասցեական դարձնելու համար: Երեկվա խոսակցությունից հետո մենք մեր տնտեսական աշխատանքային խմբով քննարկում ունեցանք, և դա որոշակիորեն ազդեց մեր քննարկումների ընթացքի վրա: Հիմա հակաճգնաժամային գործողությունների մի շարք որոշումներ են պատրաստվում: Կփորձենք մաքսիմալ հասցեական և արդյունավետ լինել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ արդյունավետությունն ամենակարևոր խնդիրն է, քանի որ օգնության տրամադրման ընթացքում կարող են հայտնվել խմբեր, որոնք իրենց մոտ կկենտրոնացնեն շրջանառվող աջակցությունը:
«Մենք գիտենք, որ ճգնաժամային իրավիճակներում, երբ աջակություն, օգնություն է բաժանվում, միշտ ի հայտ է գալիս շատ ճարպիկ, փոքր խումբ, որը կարողանում է տարբեր միջոցներով իր մոտ կենտրոնացնել շրջանառվող աջակցությունը: Հիմա մեր խնդիրն այն է, որ արդյունավետ լինի, այդ գումարներն ու օգնությունները հասցեական լինեն, հասնեն այն մարդկանց, որոնք դրա կարիքն իսկապես ունեն»,- նշեց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Անսպասելի անակնկալ. այսպես բժշկին հարևանները ճանապարհեցին աշխատանքի
Մեծ Բրիտանիայի թաղամասներից մեկում լռությունն անսպասելի ընդհատվում է ծափահարություններով: 22-ամյա բժկուհին, որը շտապում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շտապ օգնության աշխատակիցները պարում էին ու իրար ծափ տալիս. Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.«Քիչ առաջ ականատես եղա այս հուզիչ տեսարանին Շտապ օգնության մեր աշխատակիցների...
ՈՒՂԻՂ․ Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վար...
Այս պահին կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ թոքաբորբ կա. Արսեն Թորոսյան
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում...