ԱՄՆ-ն 1․1 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար. Ամերիկայի Ձայն
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում նախատեսում է օգնություն ցուցաբերել Հայաստանին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:
Այդ նպատակով ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես լաբորոտոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտներին:
Պետքարտուղարությունն ընդգծում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները որպես օգնություն Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացմանն է տրամադրել 106 միլիոն դոլար, իսկ ընդհանուր օգնության չափը կազմում է 1,57 միլիարդ դոլար:
Բացի Հայաստանից, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը համաճարակի դեմ պայքարի համար նախատեսում է օգնություն տրամադրել բազմաթիվ այլ երկրների առողջապահության ոլորտներին: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի հարևան երկրներ Ադրբեջանն ու Վրաստանը կստանան համապատասխանաբար 1.7 միլիոն ու 1.1 միլիոն դոլար օգնություն:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Կորոնավիրուսով վարակման 407, մահվան՝ 3, առողջացման 30 դեպք կա Հայաստանում
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առո...
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 372 մարդ կա. բուժվածների թիվը 28 է. ԱՆ
Հայաստանում մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակված անձանց ընդհանուր թիվը 372 է, հաստատված դեպքերի ըն...