Ուկրաինան նաև դադարեցնում է իր տարածքից չարտերային թռիչքները
Ուկրաինայի կառավարությունը երկրների ելքի և մուտքի նոր կանոններ է հրապարակել, որոնց համաձայն, մարտի 28-ի ժամը 00։00-ից, առայժմ մինչև ապրիլի 24-ն, դադարեցվում են նաև չարտերային թռիչքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ հավելելով, որ ինչպես նշվել է մարտի 14-ին, կանոնավոր թռիչքները դադարեցվել են մարտի 17-ի ժամը 00։01-ից։
«Միևնույն ժամանակ առայժմ բաց է ցամաքային երթևեկությունը (միայն անձնական/մեքենայով և ոտքով) երկրի որոշ անցակետերով։ Դրանք կգործեն ուկրաինացիների՝ երկիր վերադառնալու համար։ Ներառված են մուտք գործելու իրավունք ունեցողների մեջ երկրում բնակություն ունեցող օտարերկրացիները կամ Ուկրաինայի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներն, առայժմ պարզ չէ։
Ինչ վերաբերում է օտարերկրացիների ելքին այն պետությունների տարածք, որոնք դեռ ամբողջությամբ չեն փակել մուտքն (այս րոպեի դրությամբ դա միայն Բելառուսն է), ապա ուկրաինական կողմն առայժմ չի հստակեցրել մեխանիզմը։
Տեղեկատվությունն ստանալուն պես Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հանդես կգա լրացուցիչ պարզաբանումով»,- ասվում է գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...