Թույլատրվել է ծաղիկների, բույսերի առևտուրը. պարետը նոր որոշում ունի
Պարետը արտակարգ դրության պայմաններում հրապարակել է նոր որոշում` տնտեսական գործունեության սահմանափակման վերաբերյալ` թույլատրով տնտեսական գործունեության որոշ տեսակների աշխատանքը և նոր արգելք սահմանելով մի քանի այլ տեսակների համար: Նոր որոշման մանրամասները ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
«Հանվել են տնտեսական գործունեության տեսակներ, որոնք այս պահին ոչ անքան անհրաժեշտ են, միևնույն ժամանակ՝ ավելացել են այն տնտեսական գործունեության տեսակները, որոնք հանդիսանում են օժանդակող, այսինքն՝ ապահովում են, օրինակ, պարենային ապրանքների անխափան աշխատանքը»,-ասել է փոխնախարարը:
Ըստ նոր որոշման՝ թույլատրվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը, ավտոմեքենաների մասերի, պարագաների մանրածախ առևտուրը, մոտոցիկլետների մասերի և պարագաների մանրածախ առևտուր, թույլատրվել է նաև կենդանիների կերերի և բույսերի, ծաղիկների առևտուրը:
«Նախորդ որոշմամբ արգելված էր ծաղկի խանութների գործունեությունը: Հիմա մասնագիտացված խանութներում բույսերի, ծաղիկների, կենդանիների և կերերի վաճառքը թույլատրվում է»,-ասել է փոխնախարարը՝ միևնույն ժամանակ տեղեացրել, որ լրացումեր կան նաև մի քանի գործունեության տեսակներում:
Ըստ փոխնախարարի` բացվել է նաև լաբորատորիաների գործունեությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք
Հայաստանում մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 329-ի: Այս մասին հայտնում են...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 372 մարդ կա. բուժվածների թիվը 28 է. ԱՆ
Հայաստանում մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակված անձանց ընդհանուր թիվը 372 է, հաստատված դեպքերի ըն...
Կորոնավիրուս է հաստավել ևս 2 զինծառայողի մոտ, վարակված 5 զինծառայողներից ոչ մեկը թոքաբորբ չունի. ՊՆ
Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զին...