Այսօր ունենք ևս 10 բուժված քաղաքացի. 40 մեկուսացած անձինք դուրս են գրվել ու գնացել տուն. Թորոսյան
Այս պահին ունենք 329 հաստատված դեպք, 28 բուժված, եւ փաստացի բուժման մեջ գտնվողն 300 քաղաքացի եւ մահվան մեկ դեպք: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Երեկ տեղի է ունեցել մեկուսացած մոտ 40 քաղաքացիների դուրս գրում, նրանց մոտ թեստերը եղել են բացասական եւ նրանք վերադարձել են տուն: Բացի այդ, այսօր 10 կրկնակի բացասական թեստ ունեցող անձինք դուրս են գրվելու հիվանդանոցից: Փաստացի կարող ենք ասել, որ ունենք եւս 10 բուժված քաղաքացի: Գումարելով նախկին 18 թվին, կարող ենք ասել, որ այս պահին ունենք 28 բուժված քաղաքացի:
Ունենք մեկ ծայրահեղ ծանր քաղաքացի, ում վիճակը շարունակում է մնալ այդպիսին, չկա ոչ վատթարացում, ոչ լավացում: Ունենք մեկ ծանր քաղաքացի, մնացածի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:
Պացիենտների մեծ մասը առանց սիմպտոմների, թեթեւ ընթացող կամ առանց ընթացքի պացիենտներ են, որոնք պարզապես մեկուսացման մեջ են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում»,-հայտարարեց նախարարը:
Անդրադառնալով երեկվա մահվան դեպքին, Արսեն Թորոսյանն ասաց, որ նրա անամնեզը բարդացած էր այլ հարակից խրոնիկ հիվանդություններով, սրտի ռիթմի խանգարումներով, ճնշման բարձրացումով. «Մեր վերակենդանացման բաժանմունքի թիմը, ցավոք սրտի, չկարողացավ նրա կյանքը փրկել, ինչի համար ատ ցավում եմ եւ ավակցում եմ նրա հարազատներին:
Այս դեպքը նաեւ ցույց տվեց, որ հիմնական բարդություններն առաջանում են հենց մեր տարեց եւ քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ»:
Նա խորհուրդ տվեց՝ հաշվի առնելով խոցելիությունը, հատուկ ուշադրություն դարձնել քրոնիկ հիվանդություններ ունեցող եւ տարեց քաղաքացիներին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք
Հայաստանում մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 329-ի: Այս մասին հայտնում են...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 372 մարդ կա. բուժվածների թիվը 28 է. ԱՆ
Հայաստանում մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակված անձանց ընդհանուր թիվը 372 է, հաստատված դեպքերի ըն...
Կորոնավիրուս է հաստավել ևս 2 զինծառայողի մոտ, վարակված 5 զինծառայողներից ոչ մեկը թոքաբորբ չունի. ՊՆ
Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զին...