Գյումրիում թոքերի խնդիրներով 74-ամյա տղամարդը մահացել է. մանրամասներ
Գյումրում 74-ամյա տղամարդ է մահացել, որի մոտ շնչառական հիվանդություն է եղել։ Տղամարդուն նախօրեին «Շտապօգնությունով» տարել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ ամբուլատոր զննեումից հետո նրան ուղարկել են պոլիկլինիկա։
Պոլիկլինիկայից NEWS.am-ին հայտնել են, որ հիվանդանոցից խորհուրդ են տվել թոքերի հետազոտություն անցկացնել, ինչը արել են, պարզվել է, որ տղամարդու աջ թոքում հեղուկ կա։ Բացի այդ՝ տղամարդը հազ է ունեցել։ Հիվանդանոցից լրատվականին ասել են, որ տղամարդը մի քանի անգամ սրտի կաթված է տարել նախկինում։
Մահվան հստակ պատճառն առայժմ հայտնի չէ, պարզ կդառնա դիահերձումից հետո։
Նշենք, որ մամուլում հրապարակումներ էին եղել, որ տղամարդու մոտ կորոնավիրուս է կասկածվում։
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանում մինչեւ օրս կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել։
«Հայաստանում մինչ օրս Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: politik.am-ին կոչ ենք անում չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել: Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, ի ուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը չի արձանագրվել: Վստահեցնում ենք, որ ցանկացած տեղեկատվություն` լավ թե վատ, կհրապարակվի պաշտոնապես առողջապահության նախարարության կողմից»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք
Հայաստանում մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 329-ի: Այս մասին հայտնում են...
Կորոնավիրուս է հաստավել ևս 2 զինծառայողի մոտ, վարակված 5 զինծառայողներից ոչ մեկը թոքաբորբ չունի. ՊՆ
Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զին...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...