ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դրության ավարտից հետո դպրոցներում լրացուցիչ դասեր կլինե՞ն. ԿԳՄՍ նախարարը պարզաբանում է
Յուրաքանչյուրիցս է կախված լրացուցիչ դասեր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ, եւ եթե ունենալու ենք, ապա որքան։ Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով ուսուցիչներին, ասաց Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հաճախ տրվող հարցերից մեկին, թե արդյո՞ք արտակարգ դրության ավարտից հետո լրացուցիչ դասեր լինելո՞ւ են, թե՞ ոչ։
«Մենք լիարժեք վստահում ենք ուսուցիչներին եւ իրենք պետք է ասեն, թե արդյո՞ք իրենք անցել են ամբողջությամբ այն կուրսը, որ նախատեսված էր տվյալ ժամանակահատվածի համար։ Եթե անհրաժեշտություն լինի, դիցուք մեկ շաբաթ ավելացնել կամ շաբաթ օրերը անել կամ օրվա ընթացքում մեկ դաս ավելացնել, դա միասին կքննարկենք։ Վստահ եմ, եթե լրացուցիչ դասերի կարիք էլ լինի, ապա շատ քիչ։ Եթե ուսուցիչը տնօրենին ասի, որ լիարժեք այս ժամանակահատվածն անցել է եւ ամփոփիչ գրավորով կարող են ստուգել, թե թեմաներն արդյո՞ք յուրացվել են աշակերտների կողմից, նորից մենք լիարժեք վստահելու ենք ձեզ»,– ասաց Արայիկ Հարությունյանը։
Նախարարի խոսքով՝ ուսուցիչները պետք է որոշեն նաեւ այս ընթացքում ինչ հանձնարարություններ տալ. «Ուսուցիչներից լավ ոչ ոք չգիտի աշակերտներին, ուզում եմ խնդրել, դուք ուսուցչի զգացողությամբ եւ ճանաչելով աշակերտներին, փորձեք չափավորել նյութերը, որոնք տրամադրում եք, որպեսզի մեր աշակերտներն էլ նույն ոգեւորությամբ շարունակեն հեռավար դաընթացները։
Նմանատիպ հոդվածներ
Անսպասելի անակնկալ. այսպես բժշկին հարևանները ճանապարհեցին աշխատանքի
Մեծ Բրիտանիայի թաղամասներից մեկում լռությունն անսպասելի ընդհատվում է ծափահարություններով: 22-ամյա բժկուհին, որը շտապում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շտապ օգնության աշխատակիցները պարում էին ու իրար ծափ տալիս. Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.«Քիչ առաջ ականատես եղա այս հուզիչ տեսարանին Շտապ օգնության մեր աշխատակիցների...
Այս պահին կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ թոքաբորբ կա. Արսեն Թորոսյան
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում...
ՈՒՂԻՂ․ Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վար...