Ռեստորանում խոզի միս ուտելն արգելել ենք, բայց խոզի միս ուտելը չենք արգելել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ խոզաբուծությամբ զբաղվողների մտահոգությանը՝ կապված ռեստորանների գործունեության ժամանակավոր արգելքի հետ: Վարչապետը նշեց՝ եթե սննդի կետի աշխատողը վարակվի կորոնավիրուսով, հետո վարակի իր ծնողներին, հետո մի բան պատահի, գալու է, ասի՝ ինչո՞ւ կառավարությունը վտանգը չգնահատեց և չփակեց:
Նա տեղեկացրեց՝ վաղը Կառավառավարության նիստում ընդունելու են նաև գյուղատնտեսությանը և բիզնեսին մեծածավալ աջակցություն ցուցաբերելու փաթեթ: Վարչապետը հույս հայտնեց, որ կհասնեն նաև սոցիալական բնույթի և քվազիսոցիալական բնույթի հարցերին:
«Վաղը 5 փաթեթ ենք նախատեսում ընդունել, որ այս ճգնաժամային իրավիճակի հետ են կապված: Այստեղ մեր տրամաբանությունը հետևյալն է. մենք չենք ընդունում «եկեք՝ փող բաժանենք» տրամաբանությունը, ասում ենք՝ պետք է օգնենք հասցեական, և այն ընկերություններին, ովքեր պատրաստ են ընդունել մարտահրավերը՝ մրցունակ լինելու ետկորոնավիրուսային շրջանում կամ հենց կորոնավիրուսին զուգընթաց, նաև խոզաբուծության համար էլ ավելացրել ենք նոր կետ: Այստեղ նաև որոշակի վարկային կոմպոնենտ ենք դրել, բայց այնպես ենք արել, որ զրո տոկոսով պարտքով փող ենք տալիս, բայց նաև բանկային կոմպոնենտ ենք մտցրել, քանի որ վստահ ենք՝ եթե երրորդ կոմպոնենտը չմտցնենք, կոռուպցիոն մեխանիզմներ կսկսեն աշխատել»,- ասաց նա:
Վարչապետը շեշտեց՝ ռեստորաններում խոզի միս ուտելն արգելել են, բայց ընդհանրապես խոզի միս ուտելը չեն արգելել, մարդիկ իրենց տներում կարող են ուտել, իսկ ռեստորանների գործունեության դադարեցման այս շրջանում խոզի մսի պաշարները կարող են կուտակվել խանութներում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք
Հայաստանում մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 329-ի: Այս մասին հայտնում են...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...