Եվս երկու բուժված՝ կրկնակի բացասական թեստով. Թորոսյան
«Եվս երկու բուժված՝ կրկնակի բացասական թեստով»։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Գումարային բուժվածների թիվը դարձավ՝ 18: Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 265 դեպք: Բուժվել է 16 մարդ: Այդ մասին տեղեկանում ենք ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք
Հայաստանում մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 329-ի: Այս մասին հայտնում են...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...