Չինաստանում հանտավիրուսից առաջին անգամ մարդ է մահացել
Չինաստանի Յունան նահանգում գրանցվել է հանթավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը։ Այս մասին Twitter-ի էջում հայտնել է Global Times-ը։
Հաղորդվում է, որ Յունան նահանգի բնակիչը մահացել է հասարակական տրանսպորտում, որը ուղևորվում էր Շանդուն։ Բժիշկները ստուգել են նույն ավտոբուսում գտնվող բոլոր ուղևորներին։ Առայժմ այլ վարակվածների մասին տեղեկություններ չկան։
«Սա հանթավիրուսից մահվան առաջին արձանագրված դեպքն է», - ասված է հաղորդագրության մեջ:
Հանթավիրուսի ախտանշանները նման են բազմաթիվ շնչառական հիվանդությունների ախտանշաններին՝ գլխացավ, թուլություն, հազ, մարսողական խնդիրներ, փսխում: Հանթավիրուսի դեմ որևէ բուժում կամ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի: Օրթոհանթավիրուսը կամ հանթավիրուսը տարածվում է հիմնականում կրծողների միջոցով։
Բազմաթիվ բժիշկներ չինացու մահվան մասին լուրից հետո շտապել են հանրությանը հավաստիացնել, որ խոսքը «երկրորդ կորոնավիրուսի« մասին չէ։
Փորձագետները հասարակությանը հավաստիացրել են, որ սա նոր վիրուս չէ, և ենթադրվում է, որ այն, ի տարբերություն Covid-19-ի, մարդուց մարդ է փոխանցվում միայն հազվադեպ դեպքերում։
Շվեդ գիտնական, դոկտոր Սումայա Շայխը Twitter-ի իր էջում գրել է. «Այդ վիրուսն առաջին անգամ ի հայտ է եկել 1950-ականներին Կորեայում՝ ամերիկա-կորեական պատերազմի ժամանակ։ Այն տարածվում է առնետների, մկների միջոցով։ Խնդրում ենք խուճապ չստեղծել, եթե իհարկե չեք պատրաստվում առնետ ուտել»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...