Առաջիկայում Հայաստանին կտրամադրվեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին:
Զրուցակիցները փաստել են, որ Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված է արդյունավետ փոխգործակցություն:
Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ ստեղծված իրավիճակում զրուցակիցներն առաջնահերթություններից են համարել պարենի անվտանգության խնդիրները: Նախագահ Սարգսյանն այդ համատեքստում շատ էական է համարել Հայաստանը սննդի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գործնական քայլերի իրականացումը՝ ընդգծելով, որ նախնական պայմանավորվածություններ ունի մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ:
Նշելով, որ Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնի է որպես արտակարգ իրավիճակներին առաջիններից արձագանքող միջազգային կառույց` նախագահ Սարգսյանն առաջարկել է բացի սննդին վերաբերող հարցերից, դիտարկել նաև Հայաստանին բժշկական սարքավորումներով ապահովելու հնարավորությունը:
Ելենա Միլոշևիչն ի պատասխան նախագահի առաջարկի՝ ասել է, որ դիմել են միջազգային դոնորներին և առաջիկայում Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք
Հայաստանում մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 329-ի: Այս մասին հայտնում են...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...