Իմ ձերբակալության և բնակարանը խուզարկելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Գորիսի քաղաքապետ. Tert
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում տարծված լուրերը, թե իր բնակարանը խուզարկել կամ իրեն ձերբակալել են:
«Որևիցե կերպ իրականությանը չի համապատասխանում, ես երեկ էլ եմ աշխատանքի վայրում եղել, դրանից առաջ էլ, այսօր էլ եմ աշխատանքի եղել, որևիցե բան իրականության հետ կապ չունի»,- ասաց Առուշանյանը:
Քննչական կոմիտե խոսնակ Արամ Ավետիսյանն էլ լրատվամիջոցի հետ զրույցում ասաց, որ քրեական գործ կա հարուցված 133 և 322 հոդվածներով, բայց ինչ-որ կարգավիճակ ունեցող անձ, կամ այլ բան չկա:
«Նախաքննություն է ընթանում, դրա շրջանակներում խուզարկություններ և հարցաքննություններ են կատարվել, բայց որևէ կարգավիճակ ունեցող անձ չկա»,-ասաց Ավետիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...