«Մնացականյանը «փուռն է տալիս բոլորիս». ինչո՞ւ են դժգոհ Վիճակագրության կոմիտեի նախագահից
Օրերս կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դժգոհել են վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի կողմից ներկայացված թվերից՝ պնդելով, թե նա «փուռն է տալիս բոլորիս»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք նշել են, որ Մնացականյանի ներկայացրած թվերը թեկուզ շատ լավն են, ինչպես ասում են, «ներկայանալի» են, սակայն հաշվարկներն ու մեթոդաբանությունը թույլ են, ինչի արդյունքում ներկայացված թվերի՝ իրականության հետ աղերս չունենալը պարզապես ակնառու է դառնում նույնիսկ ոչ տնտեսագետների համար:
Արդյունքում իշխանության ողջ թիմը կանգնում է փաստի առաջ՝ դառնալով փաստարկված քննադատության առարկա։
Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն ասել է, որ Մնացականյանի հետ ոչ մի խնդիր չկա, նա իր գործի պրոֆեսիոնալն է, իսկ ներկայացրած տվյալները քննարկման ենթակա չեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...