Պետք է հասնել նրան, որ զինված ուժերում ինքնասպանության որևէ դեպք չլինի. Քոչարյան
Փետրվար ամիսը բանակի համար շատ ծանր ամիս էր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Պետք է հասնել նրան, որ զինված ուժերում ինքնասպանության որևէ դեպք չլինի: Մեր զինված ուժերն այսօր մեր անվտանգության երաշխավորն են: Այդ մթնոլորտը կապված է շատ հանգամանքերից, ունեցել ենք բաթողումներ, որոնք պետք է շտկենք, բայց դրանք դժվար շտկվելիք խնդիրներ են, որովհետև առնչվում ենք իրավական, հոգեբանական և այլ շատ խնդիրների», - ասաց Քոչարյանը:
Վերջինս նշեց, որ հոգեբանների հետ է հանդիպել՝ քննարկելու զինծառության անցածների հոգեբանական խնդիրները:
«Խնդրել եմ, որպեսզի պատրաստեն ինձ համար 18 տարեկանների սթրեսոգեն վիճակը, երբ նրանք անցնում են ծառայության, այդ վիճակի գնահատականներն եմ խնդել, որպեսզի ծրագիր մշակենք և քննարկենք ծառայության բնույթը ու ծանրությունն ամբողջ խորությամբ: Պիտի հասնենք նրան, որ ԶՈՒ-երում չլինեն ինքնասպանություններ», - ասաց Քոչարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...