«Փաստ». ԱԺ սենյակներում թեժ քննարկումներ են ընթանում
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ առաջիկա քառօրյային քննարկման են դրվելու, այսպես կոչված, վեթինգի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթն ու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծը։
Խորհրդարանի թերթի աղբյուրները փոխանցել են, որ իշխանությունները այս նախագծերի մեջ բավականին «նրբորեն» փաթեթավորել եւ ներդրել են եւս մի ռիսկային նախագիծ, որը փաստացի գալու է փոխարինելու բավականին լայն արձագանք ստացած «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, որն ընդունվել էր ԱԺ-ի կողմից եւ ուղարկվել նախագահի ստորագրմանը։
Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը այս նախագիծը չէր ստորագրել եւ ուղարկել էր ՍԴ՝ սահմանադրականության հարցը ուսումնասիրելու։ Նշյալ նախագիծը շրջանառության մեջ դնելուց ի վեր բավական սուր քննադատությունների ու մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել մասնագիտական շրջանակների կողմից, քանի որ իր մեջ բավականին լուրջ ու խորքային ռիսկեր է պարունակում։
Հիմա փորձ է արվում ունենալ պահեստային տարբերակ՝ ՍԴ-ի կողմից նշյալ օրենքը հակասահմանադրական ճանաչելու դեպքում «ձեռքի տակ ունենալու» համար: Թերթի տեղեկություններով, այս օրերին նշյալ թեմայով բավականին թեժ քննարկումներ են ընթանում ԱԺ սենյակներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...