Ռուսաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ
Ռուսաստանը փետրվարի 28-ից կսահմանափակի ավիահաղորդակցությունն Իրանի հետ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ տրանսպորտի նախարարությանը, կանոնավոր չվերթներ երկու երկրների միջև կկատարեն միայն «Աէրոֆլոտ» ու իրանական Mahan Air ավիաընկերությունները:
Ներկա պահին ռուսական ավիաընկերություններից Իրան չվերթներ իրականացնում է միայն «Աէրոֆլոտը», որն օրական մեկ թռիչք է կատարում:
«Կեսգիշերից ժամանակավոր արգելք է սահմանվում ՌԴ-ի տարածքից Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակ ուղղություններով իրականացվող կանոնավոր և չարթերային չվերթների համար: Արգելքը չի տարածվում «Աէրոֆլոտ» և Mahan Air ավիաընկերությունների վրա: Մոսկվայից Իրան մեկնելու են միայն «Շերեմետևո» օդանավակայանի F տերմինալից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...