Թուրքիան մինչև մարտ չի ընդունի ավիաչվերթներ Չինաստանից
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ փետրվարի 5-ից մինչև ամսվա վերջ Թուրքիան կդադարեցնի Չինաստանից եկող ավիաչվերթները։
Նախարարը նշել է, որ Չինաստանի Ուհան քաղաքում սկիզբ առած մահացու կորոնավիրուսը առաջիկայում կարող է հասնել իր տարածման և վնասակարության գագաթնակետին, ուստի տվյալ որոշոււմն ընդունվել է վարակի՝ Թուրքիա ներթափանցումը կանխելու համար։ Քոջան հավելել է, որ փետրվարի վերջին նոր որոշում կկայացվի՝ վերսկսե՞լ թռիչքները, թե՞ ոչ, հայտնում է ermenihaber-ը։
Թուրք նախարարը նաև տեղեկացրել է, որ այս պահին Թուրքիայում բժշկական վերահսկողության տակ է գտնվում Չինաստանից տարհանված 61 անձ։ Նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, բայց սահմանված կարգի համաձայն այդ անձինք դեռ գտնվում են կարանտինում։
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...