Ընդդեմ Հանրային հեռուստաըկերության դատը Հ1-ի նախկին լրագրողները շահել են
Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, րոպեներ առաջ բացարձակ արդար վճիռ կայացրեց, բավարարեց իմ ու Լիանայի հայցը՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին լրագրող Սիրանույշ Մուրադյանը, որին եւ Լիանա Կարապետյանին աշխատանքից ազատել էին անցած տարեվերջին ։
Նա մասնավորապես գրել է.
«ՀԱՂԹԱՆԱԿ VICTORY Հանուն Հայաստանի Հանրապետության... Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, րոպեներ առաջ բացարձակ արդար վճիռ կայացրեց, բավարարեց իմ ու Լիանայի հայցն՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման։ Փաստաբան Տիգրան Ղազարյանի պաշտպանությունը վիրտուոզ էր... շնորհակալ ենք»։
Հիշեցնենք, որ տարեսկզբին Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը, պատճառաբանելով «հին աշխատող» լինելու հանգամանքը, կրճատել էր երկարամայա փորձ ունեցող լրագրողների։ Դրանից հետո նրանցից երկուսը՝ Սիրանույշ Մուրադյանը եւ Լիանա Կարապետյանը, հայցով դիմել էին դատարան՝ բողոքարկելու իրենց կրճատման մասին որոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...