ՊՆ–ն զորակոչիկների ընտրություն է իրականացնելու
Ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով իրականացվելու է զորակոչիկների ընտրություն:
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Զորակոչիկների ընտրությունն իրականացվելու է դեկտեմբերի 19-ին և 20-ին N զորամասի տարածքում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև դեկտեմբերի 17-ը կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ:
Պատվո պահակախմբում ծառայելու համար զորակոչիկի հասակը պետք է լինի 180-ից 190սմ, դեմքի և մարմնի երևացող այլ հատվածներում չպետք է լինեն դաջվածքներ և սպիներ, մարմնի զանգվածի ու հասակի հարաբերակցությունը պետք է կանոնավոր լինի։ Ընտրությունը կատարելիս հաշվի են առնում նաև գեղեցիկ և համաչափ դիմագծերը, առանց որևէ շտկման և գունային ճիշտ զգացողությամբ տեսողությունը, ոչ պակաս, քան 6 մետր հեռավորության վրա շշուկային խոսքն ընկալելու կարողությունը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...