Հասարակություն

Հայտնաբերվել ու ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Հայտնաբերվել ու ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, հանրակրթական հաստատություններում իրականացվող շարունակական վերահսկողության շրջանակներում, պարզել էին, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի…

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, հանրակրթական հաստատություններում իրականացվող շարունակական վերահսկողության շրջանակներում, պարզել էին, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի և Արարատ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների, Մասիս քաղաքի թիվ 1 և Ոսկետափ համայնքի մանկապարտեզների սննդամթերքի մատակարար «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն այդ հաստատությունների խոհանոցներին սննդամթերքը մատակարարել է պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ:

 

Այսպես. պայմանագրով նախատեսված 20 տոկոսանոց թթվասերի փոխարեն ընկերությունը բոլոր նշված հանրակրթական հաստատություններին մատակարարել է 18 տոկոսանոց բուսասերուցքային արտադրանք՝ պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով, իսկ Ոսկետափ համայնքի մանկապարտեզին՝ նաև բուսական յուղ պարունակող խտացրած կաթ և ռուսական արտադրության յոգուրտ՝ նախատեսված տեղականի փոխարեն:

 

Հետագծելիության սկզբունքով ուսումնասիրելով «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերության գործունեությունը՝ պարզվել է, որ այս ընկերությանն են պատկանում նաև Երևանում գործող «Շիրակ» իրացման ցանցի խանութները:

 

Դրանցում անցկացված վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակույթյամբ ժամկետանց, ինչպես նաև մակնշման խախտումներով սննդամթերք: Ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է, իսկ մակնշման խախտումներովը՝ հանվել իրացումից:

Նմանատիպ հոդվածներ

Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250