Հայազգի Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի
Հայազգի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենարի համար» անվանակարգում։
2019 թ-ին հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Զաիլյանի սցենարով նկարահանել է «Իռլանդացին» ֆիլմը։ Ֆիլմը առաջադրվել է մի քանի անվանակարգում՝ այդ թվում որպես լավագույն ֆիլմ։ Ֆիլմում նկարահանվել են Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն և այլք։
Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում, Կալիֆորնիա: Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը (1975): Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիոլրագրող:
Հեղինակ է «Բազեն և Ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև՝ ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994), «Անհնարին առաքելություն» (1996, նաև՝ ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) և այլ ֆիլմերի սցենարների։
1994 թ-ին արժանել է «Օսկար» մրցանակի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։ Նաև երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Արթնացումներ» (1990), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) և «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) ֆիլմերի սցենարների համար։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...