Ինչպես դիմակայել աղետներին. ԱԻՆ-ը կկիրառի ԵՄ փորձը
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Եվրամիության «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East - 3) ծրագրի թիմի ղեկավար Պետր Գլերումին և փորձագետ Ջորջ Քարասենին: Այս մասին Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հանդիպման նպատակն էր ամփոփել և գնահատել PPRD East–2 փուլի արդյունքները և քննարկել հետագա համագործակցության ուղղությունները:
Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց PPRD East-3 ծրագրի նախապատրաստական աշխատանքների քննարկման հնարավորություն ընձեռելու համար, կարևորելով ծրագիրը և այն մեծ աշխատանքը, որն իրականացվել է նախորդ փուլերի ժամանակ:
Միայն 2-րդ փուլի ընթացքում կազմակերպվել է 92 տեղական և տարածաշրջանային միջոցառում, որոնց Հայաստանից մասնակցել են մոտ 300 մասնակից՝ ներառյալ MOLDEX վարժանքը: Ստեղծվել են միջգերատեսչական աշխատանքային խմբեր և մշակվել փաստաթղթեր:
Իր խոսքում Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ PPRD East-2 ծրագրի միջոցով Հայաստանում արտակարգ իրավիճակների ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման ու ԵՄ փորձի կիրառմամբ բնակչության պաշտպանվածության, դիմակայունության մակարդակների և աղետների ռիսկերի նվազեցման հնարավորություններին: Որպես բնակչության դիմակայունության բարձրացման կարևոր մեխանիզմ՝ նախարարն ընդգծեց փրկարարական կամավորական ուժերի ձևավորումը և աղետների կորուստների տվյալների գնահատումը (disaster data loss)՝ ԵՄ փորձի կիրառմամբ:
Քննարկվեցին PPRD East-3 ծրագրի իրականացման նոր ուղղությունները. հիդրոերկրաբանական (սողանք, սելավ, քարաթափում, ջրհեղեղ, երաշտ) աղետի կառավարում, ռիսկի գնահատում, կանխարգելիչ միջոցառումների պլանավորում, փորձագետների փոխանակում, կամավորական փրկարարական շարժման ձևավորում և զարգացում:
Գնահատելով ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված միջոցառումները՝ կողմերը փաստել են, որ բավական մեծ առաջընթաց կա ընդունող պետության Ազգային աջակցման համակարգի հնարավորությունների զարգացման և ռիսկային գոտիների քարտեզագրման գործընթացում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը հանրային իրազեկման մեխանիզմների բարելավման և կամավորական ուժերի ձևավորման ուղղություններով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...