Ֆուչիկի 29 հասցեում ծառեր են հատվել. քաղաքապետարանը ոչինչ անել չի կարող, տարածքը մասնավոր է
Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի 29 հասցեում հատվել են ծառեր, որոնք չորացած չեն եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է օգտատեր Լիլի Խաչատրյանը:
Նա, դիմելով Աջափնյակի վարչական շրջանին ղեկավարին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էս ծառերն ինչի՞ են քոքից կտրում։ Անձամբ եմ տեսել նորմալ ծառեր են, չորացած չեն, սեզոնին էլ հեչ հրդեհավտանգ վիճակ չէին ստեղծում»:
Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր՝ Սոնա Մանուկյանը, խնդրի վերաբերյալ գրել է. «Տարածքի «տերը» ասաց, որ բոլոր ծառերը կտրվելու են ու շենք ա կառուցելու հենց մեր շենքի պատուհանների առաջ»:
Tert.am-ի հետ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը խնդրի վերաբերյալ ասաց. «Եթե մասնավոր տարածք է, ցավոք, քաղաքապետարանը ոչինչ չի կարող անել»:
Կարապետյանը նաև նշեց, որ եթե հանրային տարածք է, վստահաբար պատասխանատվության կենթարկվեն մեղավորները: