«Ժողովուրդ». Ուշագրավ մանրամասներ. ո՞վ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ օրաթերթին բացառիկ մանրամասներ է հաղորդել այդ գործով հարցաքննված ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը` նշելով, որ դրանք ուղիղ առնչություն ունեն Մարտի 1-ի գործին:
«Ցուցմունք եմ տվել եւ բացահայտել եմ Մարտի 1-ի գործը, ամբողջովին բացահայտել եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այլանդակությունը այն առչությամբ, որ նրանք կանխամտածված ժողովրդին տարան սպանդի»,-ասել է գեներալ-մայորը: Նրա խոսքով` Մարտի 1-ի առավոտյան 6-ին ուժ կիրառելուց առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանն հանձնարարել է ինչ-որ հիմքեր ստեղծել, բայց ինքը հրաժարվել է, ու «որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը` ուժ կիրառելու վերաբերյալ»:
Եվ պարզվում է, որ ԱԱԾ-ում ուժ կիրառելու հիմքերը ստեղծվել են ավելի ուշ՝ ապրիլ-մայիսին՝ տեղեկանքներ կազմելով: «Այնուհետեւ Գորիկ Հակոբյանն ինձ հանձնարարեց այդ փաստաթղթերի հիման վրա գրություն նախապատրաստել հետին թվով, այն ուղարկել ոստիկանություն: Մենք դրանք ուղարկեցինք Հայկ Հարությունյանին»: Այս փաստաթղթերի բնօրինակները` նշումով՝ «կՐպջՌՊպվՑց ՊՏսՏՋպվՏ», պահել են ԱԱԾ սեյֆում, եւ հենց դրանք են, ըստ Բարսեղյանի, ոչնչացվել, երբ ինքն արդեն ԱԱԾ-ում չի եղել:
«Կա՛մ Կուտոյանն է ոչնչացրել, կա՛մ Գորիկ Հակոբյանը: Հնարավոր է` Կարապետ Դավթյանի հանձնարարությամբ Կուտոյանն է ոչնչացրել, կամ Գորիկ Հակոբյանը թույլ չի տվել, որպեսզի հասնի Կարապետ Դավթյանին»,- եզրակացնում է գեներալ-մայորը: Պարզվում է՝ այսօր վերականգնվել են այն կրկնօրինակները, որոնք իր մոտ եղել են: Սպասվում է նաեւ իր վերադարձը ԱԱԾ. թերթին հայտնել է գեներալ-մայոր Բարսեղյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Սպասվում են ձյան առատ տեղումներ․ Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ուշադրություն, հատկապես վարորդներին Դեկտեմբերի 2-ի...