«Ժողովուրդ». Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում քիչ լցնում են, շատ գումար պահանջում
«Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում: Խնդիրն այն է, որ նրանց գերակշիռ մասը վերջին օրերին իրենց մեքենաները բնական սեղմված գազով լիցքավորելիս պարզել են, որ սովորականից ավելի են վճարում:
Օրինակ՝ վարորդներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նկատեց, որ իր մեքենան ունի «1.3 բալոն», որը գազով լիցքավորելուց հետո արդեն երկու օր է՝ վճարում է 4300 կամ 4400 դրամ՝ նախկին 3600 դրամի դիմաց:
Իսկ մեկ այլ վարորդ էլ նշեց, որ իր մեքենան գազով լիցքավորելիս երեկ վճարել է 6000-6300 դրամ: Դժգոհող վարորդների համոզմամբ՝ ոչ թե սեղմված գազի գինն է բարձրացել, այլ գազալցակայաններն են սկսել խորամանկել. քիչ լցնում են, շատ գումար պահանջում:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է իրականացնում բնական սեղմված գազի շուկայում՝ պարզելու, թե ինչն է տարբեր գնով այն վաճառելու պատճառը:
Ի դեպ, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շուտով գազալցակայաններում և բենզալցակայաններում ստուգումներ կիրականացնի՝ առանց տնտեսվարողին նախապես զգուշացնելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Սպասվում են ձյան առատ տեղումներ․ Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ուշադրություն, հատկապես վարորդներին Դեկտեմբերի 2-ի...