«Ինչո՞ւ Հայաստան չեն գալիս ներդրումներ». մեկնաբանում է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը
ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ուղղությունը հստակ ամրագրված է իր ծրագրում. Մենք ասել ենք, որ պետք է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, մրցունակության բարձրացմանն ուղղված, մասնակցային, ներառական տնտեսություն ունենալ եւ դրա ուղղությամբ քայլեր են իրականացվում: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով որոշ տնտեսագետների պնդմանը, թե Հայաստանը չունի հստակ տնտեսական քաղաքականության, դրա համար էլ ներդրումներ չեն գալիս մեր երկիր:
Ներդրումներին անդրադառնալով նախարարը նշեց. «Կա գաղափարական կաշկանդվածություն, որ այդ ներդրումները պետք է լինեն ինչ-որ սեւ արկղի մեջ դրված գումարներ, ինչ-որ մեկը պետք է գա այստեղ ու իրականացնի ինչ-որ խոշորամասշտաբ միջոցառում: Դա էլ կարող է լինել, բայց փոքր հավանականությամբ է դա տեղի ունենում այն երկրներում, որտեղ միջավայրը թափանցիկ է եւ բացակայում են խտրական մոտեցումները, չի տրվում որեւէ մեկին առանձնահատուկ նշանակություն, ոչ մրցակցային իրավիճակ չի ստեղծվում: Այդպիսի երկրներում նման զարգացման սպասումը այդքան էլ արդարացված չէ:
Ներդրումներ բերելու ճանապարհներից մեկը կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումներն են: Հիմա եթե մենք չունենք այն տեղը, որտեղ կարող է որեւէ մեկը կատարել իր ոչ թե 500 մլն դոլարանոց ներդրումը, այլ 5 հազար դոլարանոց ներդրումը, դա արդեն խոչընդոտ է: Մենք այսօր ստեղծել ենք նեթակառուցվածքներ, հնարավորություն տալիս ենք ներդրումներ անել պետական պարտատոմսերում, բայց դա չի լուծում խնդիրը: Մենք ենթադրում ենք, որ ներդրումները պետք է տեղի ունենան իրական հատվածում, ընկերությունների կապիտալում, իսկ դրա ճանապարհը եւ հեռանկարում կայացած ֆինանսական շուկա ունենալու տեսլականը մեր միջոցառումների բազմության որպես արդյունք ակնկալվում է ունենալ»:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...