«Հրապարակ». Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը. ՀՀ դեսպաններին արգելվել է որեւէ նվեր ընդունել տեղի հայ համայնքից
«Հրապարակ» թերթը գրում է.
Թերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ գաղտնի կարգով գրություն է ուղարկվել ՀՀ բոլոր դեսպանություններին, որով արգելվել է այսուհետ որեւէ տեսակի նվեր ընդունել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից։
Մեզ ասացին, որ դեսպանություններին առաջարկվել է ներկայացնել 3 տարվա կտրվածքով իրենց բոլոր կարիքները, որ պետությունից ֆինանսավորեն, տեղի հայ համայնքի հույսին չմնան։ Պատճառը, ըստ երեւույթին, այն է, որ տարբեր երկրներում գործունեություն ծավալող այն հայերը, որոնք ինչ-որ կերպ աջակցություն են ցուցաբերել մեր դեսպանատներին՝ մեկը դեսպանի մեքենայի հարցն է լուծել, մյուսը՝ շենքի եւ այլն, դրա դիմաց ինչ-որ արտոնություններ են պահանջել դեսպաններից, օրինակ՝ դեսպանատան պետհամարանիշներ եւ այլն։
Ավելին, մինչեւ վերջերս դեսպանատան բարեկամների հատուկ ցանկ է եղել, որոնց դեսպանությունները տարիներ շարունակ դիմել են ֆինանսական եւ այլ աջակցություն ստանալու համար։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է վերացնել այդ պրակտիկան՝ մոռանալով, որ մեր դեսպանատները քիչ թե շատ նորմալ գոյատեւում են հենց այդ նվիրատվությունների շնորհիվ, քանզի պետությունը բավարար ֆինանսավորում չի հատկացնում, որով կարողանան նորմալ ծառայողական մեքենա գնել, միջոցառումներ կազմակերպել։
Սա նաեւ հերթական երկակի ստանդարտի դրսեւորումն է․ մի կողմից նորմալ են համարում շինթույլտվությունների դիմաց քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ ու այլ թանկարժեք գույք նվիրելը, մյուս կողմից արգելում են դեսպաններին նվերներ ընդունել։ Մեկնաբանության համար դիմեցինք ԱԳՆ, ասացին՝ այս պահին տեղեկատվություն չունեն, կփորձեն ճշտել, ասել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Սպասվում են ձյան առատ տեղումներ․ Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ուշադրություն, հատկապես վարորդներին Դեկտեմբերի 2-ի...