«Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները և որտեղ
«Հրապարակ» թերթը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ինքն առաջին ղեկավարն է, որն ասում է` ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի համար, ու որ ինքը պատրաստ է բանակցել Ադրբեջանի ժողովրդի հետ․ Դուք պատահաբար չգիտե՞ք, թե այդ բանակցություններն Ադրբեջանի ժողովրդի հետ ինչպես են տեղի ունենալու, ինչ ֆորմատով, որտեղ՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։
«Հանգիստ, ինքնավստահ` հաղթողի դիրքերից են տեղի ունենալու»: Չե՞ք ասի` որտե՞ղ են տեղի ունենալու այդ «ինքնավստահ» բանակցությունները` օդում, ջրում, ցամաքո՞ւմ։ «Որտեղ որ պարոն վարչապետը հարմար կգտնի` բոլոր հնարավոր տեղերում»: Նույն հարցն ուղղեցինք «Իմ քայլից» Հերիքնազ Տիգրանյանին։ «Ես միանշանակ կիսում եմ վարչապետի տեսակետները, որ` այո, պետք է հաշվի առնել նաեւ ադրբեջանական ժողովրդի տեսակետը»:
Ի՞նչ մոդելավորմամբ։ «Ղարաբաղյան գործընթացը մի պահ շեղվել է ճիշտ կարգավորման ուղուց, ու հիմա մենք փորձում ենք այն բերել իր նորմալ հունի մեջ․ այդ մոդելավորմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Սպասվում են ձյան առատ տեղումներ․ Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ուշադրություն, հատկապես վարորդներին Դեկտեմբերի 2-ի...