Հասարակություն

Գյումրիում տնակում ապրող յուրաքանչյուր ընտանիքի նկատմամբ կցուցաբերվի անհատական մոտեցում

Գյումրիում տնակում ապրող յուրաքանչյուր ընտանիքի նկատմամբ կցուցաբերվի անհատական մոտեցում
Ավերիչ երկրաշարժից 31 տարի անց Գյումրիում դեռ անելիքներ կան, բայց տրամադրությունը՝ լավատեսական է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցում նշեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու…

Ավերիչ երկրաշարժից 31 տարի անց Գյումրիում դեռ անելիքներ կան, բայց տրամադրությունը՝ լավատեսական է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցում նշեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը:

 

«Հիմա արդեն աշխատելու և այդ արդյունքները վերջնական տեսքի բերելու ու ցույց տալու ժամանակն է: Այսօր 3600 տնակ ունենք և 3600 ընտանիքի ճակատագիր: Փոփոխությունները կան, և մենք աշխատում ենք, որ այդ փոփոխությունների վերջնարդյունքում հասնենք այն  կետին, որ գյումրեցին  մեջքը շտկված ապրի, արարի ու գնա առաջ»,-նշեց մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ տնակում ապրող յուրաքանչյուր ընտանիքի մասով պետք է առանձին՝  անհատական մոտեցում:

 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ այս տարիների ընթացքում բնակարանաշինական ու սոցիալական բազմաթիվ ծրագրեր իրականացվեցին քաղաքում, բայց աղետի թողած հետքերն այնքան մեծ էին ու խորը, որ դրանք ամբողջությամբ վերացնել մինչև օրս չի հաջողվում: 

Նմանատիպ հոդվածներ

Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250