Ֆինանսների նախարարությունն աշխատանք է տանում հարստության հարկման ուղղությամբ
ՀՀ ֆինանսների նախարարությունն աշխատում է գույքային հարկի համակարգի բարեփոխումների ուղղությամբ, ներքին քննարկումների ավարտից հետո կանցկացվեն նաև հանրային քննարկումներ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին իր տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Մենք խոսել ենք հարստությունը հարկելու մասին և այդ ուղղությամբ գործողություններ ենք արել: Ազգային ժողովն արդեն ամբողջությամբ ընդունեց Կադաստրի կոմիտեի կողմից առաջարկված գոտիավորման նոր մոտեցումը: Հիմա մենք քննարկում ենք, թե ինչպես դա արտացոլել հարկման համակարգում: Չի կարող կիրառվել նույն մոտեցումը, ինչն առկա է այսօր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Նախատեսվում է 2021-ից մեկնարկել գույքային հարկի համակարգի բարեփոխումները,- ասել է նախարարը:
Հիշեցնենք` հարստության հարկման մեխանիզմների մասին խոսվում էր դեռևս Հարկային օրենսգրքի բարեփոխումների ժամանակ: Առաջարկվող տարբերակներից մեկն այն էր, որ պետությունը պետք է նվազեցնի հարկային բեռը, փոխարենն ավելացնի հարստության հարկը և գույքահարկը, ինչը ենթադրում է, որ թանկարժեք գույքն ավելի բարձր հարկման մակարդակում է լինելու:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...