Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը վաճառքի է հանվել
Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ վաճառվում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը: ՊՈԱԿ ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արվել.
«Վաճառվում է ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի թիվ 1665-Ա որոշմամբ օտարման ենթակա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող՝ 19758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (հյուրանոցային համալիր՝ 19167.7 քառ. մետր, ենթակայան՝ 115.6 քառ. մետր, պոմպակայան՝ 54.7 քառ. մետր, ջրավազան՝ 420 քառ. մետր), ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը։
Աճուրդը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 18-ին, ժամը՝ 11:00-ին: Գույքի աճուրդի մեկնարկային գինը կազմում է՝ 7.526.457.800 ՀՀ դրամ»:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...