Քանի գլխանի է ՀՔԾ-ն, որ թույլ չտա Սերժ Սարգսյանին որոշ ժամանակով բացակայել երկրից. Աշոտյան
Մենք պլանավորում էինք Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցեր մի շարք մայրաքաղաքաներ, հստակ ազգային, պետական, քաղաքական օրակարգով: Կարծում եմ՝ իշխանությունները դրանից լավ տեղյակ էին եւ, հաշվի առնելով, թե ինչպիսի ջղակծկումների մեջ ընկավ իշխանական քաղաքական ու քարոզչական համակարգը մեր զագրեբյան այցից եւ նախագահի ելույթից հետո հարուցված քրեական գործի համատեքստում մենք տեսնում ենք նաեւ փորձ՝ կանխելու նախագահի արտաքին քաղաքական գործունեությունը նույնպես։
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ ընդգծելով, որ հաստատում է տեղեկությունն, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ու առաջադրված մեղադրանքը նպատակ ուներ նաեւ կանխելու իր արտաքին քաղաքական գործունեությունը:
Աշոտյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի անձնագիրը մնացել է իր մոտ, սակայն նա երկրից չբացակայելու մասին ստորագրություն է տվել եւ սահմանը հատելու որեւէ հնարավոություն չի ունենալու: «Լավ լուրն այն է, որ դա բացարձակապես չի ազդելու մեր քաղաքական գործունեության եւ պլանների վրա: Մենք շարունակելու ենք նախապատրաստել նախագահի այցեր հաջորդ տարի՝ տարբեր մայրաքաղաքներ:
Օրակարգը բացառապես ազգային եւ պետական շահերի վրա է հիմնված: Տեսնենք՝ քանի գլխանի է ՀՔԾ-ն, եթե թույլ չտա Սերժ Սարգսյանին որոշ ժամանակով բացակայել երկրից եւ վերադառնալ։ Ուզում եմ տեսնել, թե քանի գլխանի է այս իշխանությունը, որ թույլ չտա Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ պատվիրակությանը որոշ ժամանակով բացակայել երկրից եւ վերադառնալ երկիր»,- նշեց նա։
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Աշոտյանն ասաց որ մեկուկես տարվա ընթացքում Փաշինյան-Մնացականյան զույգի դեգերումները ԼՂ կարգավորման հարցում ավարտվեցին նրանով, որ վերահաս ճգնաժամից եւ կատաստրոֆայից խուսափելու համար Փաշինյան-Մնացականյան զույգը կրկին բռնվեց Սարգսյան-Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային փաթեթից որպես փրկօղակ։
«Եթե մենք դիտարկենք Զոհրաբ Մնացականյանի վերջին ելույթը Բրատիսլավայում, որտեղ երեք ժողովուրդներին ընդունելի լինելու մտքից զատ, տպավորություն կար, որ Էդվարդ Նալբանդյանն է խոսում: Ի՞նչ կարիք կար մեկուկես տարի կորցնել, քայքայել բանակցային դիրքերը, մեծամտանալ, ասել, որ ես ամեն ինչ գիտեմ, ես սկսում եմ բանակցային գործընթացը սեփական կետից, իսկ վերջում գալ եւ որպես փրկօղակ բռնվել Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգության այդ հատվածից»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...