«Հրապարակ». Լավրովի և Պեսկովի վերջին հայտարարությունների տողատակերը
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Թրոլինգ չէի՞ն Լավրովի և Պեսկովի վերջին հայտարարությունները` Արցախի ադրբեջանական և հայկական համայնքների հարաբերություններում բացը լրացնելու և Փաշինյանին «գասպադին պրեզիդենտ»-ով դիմելու մասով` հանուն Ղարաբաղում զիջումների,- հարցրինք ԱԳՆ աղբյուրին։
«Բացարձակապես ո՛չ։ Լավրովի մոտ պարզապես շփոթմունք էր, ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք իսկապես կարելի է համարել աննախադեպ, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի` Սիրիա սակրավորներ ուղարկելու փաստը՝ Ռուսաստանին ուղղված մնացյալ քայլերին զուգընթաց»:
Դրանց թվում է նաև ուժայիններին առնչվող նախագծի հետկանչո՞ւմը։ «Մեկնաբանության խնդիր է, Ձեր ուշադրությունը կհրավիրեի գազի խնդրի վրա։ Նկատեք` ի տարբերություն Ուկրաինայի, որը ձմռան այս ցրտաշունչ օրերին գազ չի ստանում (մինչ այս պահը պայմանագիր չունի Ռուսաստանի, այդ թվում և դեպի Եվրոպա տրանզիտին վերաբերող), իսկ Հայաստանի գազի գնի խնդրի քննարկումը տեղափոխեց մինչև գարուն՝ գումարած, որ Ղարաբաղը շատ լավ վիճակում է, ավելին` Լավրովն էլ իր հերթին հայտարարեց` Արցախը ևս պետք է բանակցային կողմ դառնա։
Մի նրբություն էլ՝ Ռ․ Քոչարյանի հարցը Ռուսաստանն այլևս շատ կտրուկ չի դնում, նկատեք` ինչ հայտարարեց նույն Լավրովը բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալու մասին»: Իսկ ՀԱՊԿ-ից Խաչատուրովի հետ կանչելու սկանդա՞լը։ «Դա ևս Ձեր կարծածի չափ բացթողում չէր։ Բոլոր դեպքերում միանշանակ է` Ռուսաստանի հետ հարաբերություններում մեծ սխալներ թույլ չեն տրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...