Capital Cities փոփ խմբի մենակատար Սեբու Սիմոնյանը միացել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին
Ամերիկյան Capital Cities փոփ խմբի հայտնի մենակատար Սեբու Սիմոնյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին, որի համաձայն նա գումար է փոխանցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Իր մարտահրավերը Սիմոնյանը ստացել է Վահե Բերբերյանից, ով էլ մարտահրավերը ստացել է Սերժ Թանկյանից:
«Ես ընդունում են Վահե Բերբերյանի մարտահրավերը և ամեն ամիս ֆոնդին կփոխանցեմ 23 դոլար: Ես ցանկանում եմ մարտահրավել նետել միանգամից 6 մարդու՝ Լիլիթ Քարադանյան, Թալինե Գաբրիել, Ռուբինա Դյան, Լյուսի Աբդայան և Մերի Բասմաջյան: Կոչ եմ անում Ձեզ ամեն ամիս նվիրատվություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր էր նետել Ալեքսիս Օհանյանին, Քիմ Քարդաշյանին և Վահե Բերբերյանին:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...