Այսօր դատական համակարգում մենք ունեն ք անկախ դատավորներ. Վազգեն Ռշտունի «Փաստինֆո»
«Այսօր դատական համակարգում մենք ունենք անկախ դատավորներ», «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին , եւ ավելացրել. «Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ համակարգը որքանով է անկախ, չգիտեմ, նաեւ որպես դատավոր, կարծում եմ, իմ կողմից գնահատական տալն այնքան էլ ճիշտ չէ»:
Վ.Ռշտունին համաձայնել է, որ կան ճնշումներ օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից.
«Մինչ այսօր՝ մենք, ընդհանուր համակարգը, կարելի է ասել, դեռևս դիմացել ենք, բայց այստեղ կարևորն այն է, թե ինչ գործիքակազմ ունեն դատարանները՝ դիմակայելու համար և ինչ գործիքակազմ ունեն օրենսդիր և գործադիր իշխանությունները։ Ես մի բան կարող եմ ասել, եթե իշխանության երեք ճյուղերը չեն համագործակցում, գուցե բառը ճիշտ չի ընտրված, եթե չեն աջակցում միմյանց, ուրեմն իրավական պետությունում բնականոն գործընթացը խաթարվում է կամ եթե այս բառն էլ է սխալ ընտրված, եթե չկա փոխադարձ հարգանք և վստահություն, նշանակում է իրականում խնդիր ունենք։ Դրա համար խոսել այն մասին, թե դատական իշխանությունը որքան կարող է դիմակայել, եթե գործընթացները շարունակվեն կամ ավելի սրվեն, չգիտեմ։ Ավելի հակված եմ մտածելու, որ դժվար թե դիմակայի»։
Դիտարկմանը, թե դատական իշխանությունը պետք է տարանջատված և անկախ լինի օրենսդիր ու գործադիր իշխանություններից, բայց իշխանության ամենաբարձր օղակներից մինչև պատգամավորի մակարդակ, հայտարարություններ են հնչում առ այն, որ ժողովրդի վստահության քվեն ստացած իշխանությունը պետք է այդ նույն ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն ձևավորի և հարցին՝ ի՞նչ է կարծում, իրապե՞ս վստահության պակասի խնդիր կա, թե՞ ամեն դեպքում, գործ ունենք քաղաքական պրոցեսի հետ, Ռշտունին պատասխանել է.
«Ես կարծում եմ, որ քաղաքական իշխանությունը միջոցներ պետք է ձեռնարկի հասարակության շրջանում դատական իշխանության նկատմամբ վստահությունը բարձրացնելու առումով»։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...