Ու՞ր է իմ նորածինը. առողջապահության նախարարության մոտ ցույց է, պահանջում են փակել «Հանրապետական ծննդատունը»
Այս պահին մի խում կանայք ՀՀ առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են դադարեցնել «Հանրապետական ծննդատան» գործունեությունը: Ակցիայի կազմակերպիչը սեպտեմբերի 24 ին անհայտացած նորածնի մայր՝ Հայկուհի Խաչատրյանն է, նրան են միացել նաեւ մի քանի մայրեր, որոնք էլ տարբեր տարիների նմանատիպ խնդիրներ են ունեցել նույն ծննդատանը:
Բողոքի մասնակից մայրերից Շողիկ Միքայելյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ 21 տարի է պայքարում է, որպեսզի բացահայտի, թե նույն ծննդատանն ինչ է եղել իր երեխայի հետ: Դեպքը տեղի է ունեցել 1998 թվականին, երեպխան ծնվել է խնդիրներ չի ունեցել, երկորդ օրը նրա ամուսինը տեսել է երեխային, իսկ հաջորդ օրն ասել են, որ երեխան մահացել է: Շողիկ Միքայելյանը վստահեցնում է, որ երեխան չէր կարող մահացած լինել: Նա իր երեխայի դին այդպես էլ չի տեսել:
Այստեղ հավաքավածները անհայտ պատճառներով ծննդատնաը կորցրել են իրենց երեխաներին:
Հայկուհի Խաչատրյանը մեր զրույցում հայտնեց, որ ցույցն անում են համապատասխան 500 դիմում բողոքների հիմման վրա, որոնք բոլորը նույն ծննդատան զոհ մայրեր են:
Նախարարության դիմաց հավաքված կանայք պաստառներով են, Հայկուհի Խաչատրյանի ձեռքին «Արդարություն եմ որոնում, ու՞ր է իմ նորածին Հայկը» պաստառն է: Այժմ նրանք պատրաստվում են մտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մոտ, որպեսզի վերջինս միջնորդի այդ հարցի լուծմանը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...