«Ոսկե Ծիրան» ռեստորանային համալիրի բակից վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց
Ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնց ահազանգ է ստացվել, որ դեկտեմբերի 2-ին՝ , կեսգիշերն անց, իրենց մոտ է տեղափոխվել Գեղամ Մ-ն՝ «պոլիտրավմա, աջ հոնքի պատռված վերք» ախտորոշմամբ։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը ՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Համայնքային ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոց 23 հասցեում գործող «Ոսկե Ծիրան» ռեստորանային համալիրի բակում Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ՝ 28-ամյա Գրիգոր Ն-ի հետ վիճաբանելու ժամանակ։ Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գրիգոր Ն-ն ներկայացել է ոստիկանություն։
Գեղամ Մ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գրիգոր Ն-ն աշխատում է Արտաշատի ավագ դպրոցում։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...