Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին դեկտեմբերի 5-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը (նստավայրը՝ Մոսկվա):
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձն ու կարողությունները կծառայեցնի երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը: «Մեր երկրները միշտ էլ սերտ կապեր են ունեցել, որոնք պետք է զարգացնենք ու խորացնենք»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ միաժամանակ նկատելով, որ Հայաստանն ու Ղրղզստանը հաջողությամբ համագործակցում են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Դեսպան Ջեկշենկուլովը վստահեցրել է, որ իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ղրղզստանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության մեծ ներուժ ունեն: «Կարծում եմ՝ բոլոր հնարավորությունները կան՝ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար»,-ասել է դեսպանը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...