Հանրապետությունում գրիպի սեզոն է. ինչ է պետք անել չհիվանդանալու համար
Գրիպով ու սուր վարակիչ հիվանդություններով հիվանդ մարդկանց թիվը Հայաստանում աճել է։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
Որ ծառայություններից հնարավոր կլինի անվճար օգտվել պարտադիր առողջապահական փաթեթով
Թորոսյանի խոսքով`ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե նույնն են։ Ընդ որում` այս տարի ծանր դեպքերը քիչ են, թեև մասնագետը հստակ թիվ չնշեց։
«Հոկտեմբերից Հայաստանում սկսվել է գրիպի ու սուր վարակիչ հիվանդությունների սեզոնը։ Պոլիկլինիկաներ դիմողներն ավելի շատ են, քան ստացիոնար բուժում ստացողները։ Դա նույնպես վկայում է այն մասին, որ դեպքերն այդքան ծանր չեն»,–ասաց մասնագետը։
Թորոսյանի խոսքով` հանրապետությունում առավել տարածված են A և B տեսակների գրիպները։ Մասնագետը խորհուրդ է տալիս քաղաքացիներին լինել զգոն, կանխարգելիչ նպատակներով ավելի շատ հեղուկ խմել, հաճախ լվանալ ձեռքերն ու սահմանափակել շփումն արդեն վարակված մարդկանց հետ։
Հայաստանում գրիպի վարակի բռնկում կա՞. պարզաբանում է գլխավոր համաճարակաբանը
Իսկ վերջիններին Թորոսյանը խորհուրդ է տալիս տնից դուրս չգալ, ինքնաբուժությամբ չզբաղվել ու հակաբիոտիկներ չօգտագործել։ Փորձագետը քաղաքացիներին նաև կոչ է անում գրիպի դեմ պատվաստում ստանալ։
Նշենք, որ ռիսկային խմբում ներառված քաղաքացիների համար գրիպի դեմ պատվաստումներն անվճար են։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն այդ խմբերում ներառում է հղիներին, 65–ն անց մարդկանց, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, 6 ամսականից 5 տարեկան երեխաներին, բուժաշխատողներին, փակ կոլեկտիվների աշխատակիցներին, նաև զինծառայողներին ու զորակոչիկներին։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...