Չի կարելի տեղական հանրաքվե անել և այն լինի ոչ պարտադիր․ դա ընտրական ինստիտուտի հերն անիծում է․ Մարուքյան
Ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Վահե Ղալումյանի կողմից ներկայացրած Տեղական հանրաքվեի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։
Համաձայն Տեղական հանրաքվեի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի՝ համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի միավորման կամ բաժանման հարցը:
Նաև առաջարկվում է սահմանել, որ համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կկրեն խորհրդակցական բնույթ, և համայնքների վարչատարածքային բաժանման վերաբերյալ վերջնական որոշումները կկայացնեն համապատասխանաբար Կառավարությունը և Ազգային ժողովը, այսինքն տեղական հանրաքվեի արդյունքները ոչ պարտադիր կարող են լինել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ հիշեցրեց, որ հեղափոխությունից առաջ համայնքների խոշորացումը միանշանակ չի ընդունվել։ Նա ընդգծեց, թե գնահատում եղե՞լ է՝ համայնքների խոշորացումը լա՞վ է, թե վատ։
Ըստ նրա՝ սա կարևոր է։ Էդմոն Մարուքյանը նաև ասաց, եթե տեղական հանրաքվե է լինում, ուրեմն դրա արդյունքը պետք է պարտադիր լինի։
«Չի կարելի անել տեղական հանրաքվե և դա լինի ոչ պարտադիր, դա ընտրական ինստիտուտի հերն անիծում է։ Գյուղերում մարդիկ ասում են՝ գնացինք բոլորով դեմ քվեարկեցինք, բայց էլի խոշորացրեցին, ուրեմն ընտրությունները սուտ են և պառլամենտական ընտրություններին չենք մասնակցի, որովհետև սուտ է։ Հասկանո՞ւմ եք մարդկանց չենք կարող համոզել, որ սա ոչ պարադիտ տեղական հանրաքվե է, իրենք գիտեն, որ համախբվեն ու դեմ քվեարկեն չի խոշորանալու»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...