Հասարակություն

Ամերիկյան United Airlines-ը 7 մլրդ դոլար գումարով Airbus-ի 50 ինքնաթիռ կգնի

Ամերիկյան United Airlines-ը 7 մլրդ դոլար գումարով Airbus-ի 50 ինքնաթիռ կգնի
United Airlines ամերիկյան ավիաընկերությունը զետեղել է Airbus-ի՝ շուրջ 7 միլիարդ դոլար ընդհանուր գումարի A321XLR մոդելի 50 ինքնաթիռների գնման պատվեր: Այդ մասին հայտնել է Bloomberg…

United Airlines ամերիկյան ավիաընկերությունը զետեղել է Airbus-ի՝ շուրջ 7 միլիարդ դոլար ընդհանուր գումարի A321XLR մոդելի 50 ինքնաթիռների գնման պատվեր: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: 

 

Նոր մեքենաները պետք է փոխարինեն Boeing 757-200-ներին, որոնց թողարկումը դադարեցվել է մոտավորապես 15 տարի առաջ: Ներկայում United Airlines-ն օգտագործում է այդ մոդելի 75 մեքենա: Ենթադրվում էր, որ դրանց փոխարինելու կգան Boeing 757-200 MAX-երը, բայց, քանի որ վերջինների շահագործումը ժամանակավորապես դադարեցված է Եթովպիայում եւ Ինդոնեզիայում երկու ընդգրկուն աղետներից հետո, ավիագծերն ստիպված էին նոր լուծում գտնել: Ընկերությունը Airbus A321XLR-ը համարել է փոխարինում պահանջող մոդելներին առավել մոտ տարբերակը:

 

«Նոր Airbus A321XLR-ն իդեալական համարժեք փոխարինում է հին, նվազ արդյունավետ թռչող ապարատների համար»,- մեջբերում է գործակալությունը նրա ներկայացուցչի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ հոդվածներ

Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250