Վարչապետը Գյումրու զարգացման խոչընդոտ է համարում տնակային ավանները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ տնակային ավանները խոչընդոտում են Գյումրիի զարգացմանը և կարևորում է խնդրի լուծումը` սկզբունքային ու հասցեական գործողություններով:
Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Խաչատրյանի` թեմային առնչվող հարցին:
«Ես ինչքան գիտեմ, Գյումրիում այսօր չկա մի ընտանիք, որի նկատմամբ պետության ունեցած դե յուրե պարտավորությունը արձանագրված է: Բայց կան տնակներում ապրող քաղաքացիներ:Պետությունը որոշել է հընթացս գնալ ամեն մի տնակի պատմությունը վերհանել, հասկանալ, թե մարդն ինչու է տնակում ապրում: Այս պահին մեր ձեռքի տակ չկա փաստաթուղթ, որ կառավարությունը որևէ մեկի նկատմամբ ունի պարտավորություն, պարտավորությունները մարված են համարվում: Սակայն, երբ այդ աշխատանքները կարվեն ու կպարզվի, որ պետությունը պարտավորություն ունի, և դրանք տեխնիկական կամ ինչ-ինչ պատճառներով չեն արձանագրվել, նոր ցուցակ, նոր օրակարգ կձևավորվի»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ սակայն, եթե պարզվի, որ պետությունը մարդուն տվել է բնակարան, նա բնակարանը վաճառել և նորից գնացել, տնակում է ապրում, ապա դա բոլորովին ուրիշ իրավիճակ է, և իրենք բոլորովին ուրիշ քաղաքականություն պետք է վարեն: «Մի բան կարող եմ ասել հստակ, որ տնակային ավաններն այսօր հստակ խոչընդոտում են Գյումրիի զարգացմանը և պետք է մենք այդ խնդիրը լուծենք, և պետք է այդ խնդիրը լուծենք շատ սկզբունքային , ճշգրիտ և կոնկրետ հասցեական գործողություններով»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց` 2020-ին պետական բյուջեով աղետի գոտու հարցերը լուծելու համար հատկացրել են աննախադեպ թվով մեծ գումար` 3 մլրդ դրամ: Նա նշեց` պետք է արձանագրել, ՀՀ-ում կա մոտ 436 ընտանիք, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունը է 1988-ի երկրաշարժի համատեքստում արձանագրված է: Հիմա այդ ընտանիքներից կեսի հարցը պետությունը լուծում է ԲԳՎ-ներով, մյուս կեսից հարցը` շինարարությամբ և այլն:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...