Ցեղասպանության բանձևը արգելափակած ամերիակցի սենատորը Թուրքիայի դեմ պատժամիջողների փաթեթ է պատրաստում
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, ով նոյեմբերի 13-ին վետո էր դրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում: Այդ մասին հայտարարել է Գրեհեմը՝ տեղեկացնելով, որ նոր փաթեթը լինելու է հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում ընդունված պատժամիջոցների փաթեթի նորացված տարբերակը, հայտնում է RegionMonitor-ը:
Գրեհեմը հայտնել է, որ պատրաստվում են պատժամիջոցների օրինագիծը Սենատի օրակարգ բերել հաջորդ շաբաթ:
Հաղորդվում է, որ Գրեհեմի և դեմոկրատ սենատոր Վան Հոլլենի պատրաստած օրինագծի մեջ պատժամիջոցներ են նախատեսվում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի ու թուրք-ամերիկյան ռազմական համագործակցության ոլորտներում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին 2 առանձին բանաձև էր ընդունել, դրանցից առաջինով ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրորդով պատժամիջոցներ նախատեսել Թուրքիայի նկատմամբ:
Սենատում Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւի վրա վետո դնելուց հետո Գրեհամը լրատվամիջոցներին պարզաբանել էր, որ այդպես է վարվել միայն Սպիտակ տան ներկայացուցիչների խնդրանքով եւ որոշել է վետո կիրառել միայն մեկ անգամ ու պահել է խոստումը, քանի որ երբ երկրորդ անգամ էր բանաձեւը բերվել սենատ, Գրեհեմը վետո չկիրառեց, բայց փոխարենը դա արեց մեկ այլ սենատոր, որին եւս խնդրել էին Սպիտակ տնից:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստի...
Ճանապարհները Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցան...
Մառախուղ, մերկասառույց, շինարարական աշխատանքներ. ճանապարհները Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարա...
Հանրապետության տարածքում ձյուն կտեղա
Հանրապետության տարածքում՝Դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-ին շրջանների մեծ մասում, 6-7-ը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղու...