Սիրիական և ռուսական օդուժի հարվածներից 15 խաղաղ բնակիչ է զոհվել
Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Իդլիբ նահանգում առնվազն 15 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական և ռուսական օդուժի հարվածից: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը։
Հայտնի է, որ 13 մարդ զոհվել է Թուրքիային սահմանակից Մաարեթ-է-Նուման քաղաքում շուկայի գնդակոծումից: Եվս 18 մարդ վիրավորվել է, նրանց մեծ մասի վիճակը ծանր է:
Մեկական մարդ էլ մահացել է Սարաքեբի շրջանում՝ Իդլիբի հարավարևելյան մասում և Մաարեթ-ան-Նուման գավառական քաղաքի մերձակայքում գտնվող Աս-Սարման գյուղում:
Կազմակերպության նախագահ Ռամի Աբդել-Ռահմանը հավելել է, որ ռուսական ինքնաթիռները գնդակոծել են նաև Իդլիբից հարավ գտնվող Քֆար Սիջնա գյուղը:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստի...
Ճանապարհները Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցան...
Եղանակ. կտրուկ տաքացում է սպասվում
ՀՀ տարածքում՝ նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունեն...
Հանրապետության տարածքում ձյուն կտեղա
Հանրապետության տարածքում՝Դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-ին շրջանների մեծ մասում, 6-7-ը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղու...